Մերձմոսկովյան շրջանում ոստիկանությունը մոտ 700 ներգաղթյալի է ձերբակալել՝ հիմնականում Միջին Ասիայից։ Հատուկ գործողությունների ընթացքում 11 քրեական գործ է հարուցվել, հիմնականում` փաստաթղթեր կեղծելու եւ անօրինական ներգաղթ կազմակերպելու մեղադրանքներով։ Արձանագրություններ են կազմվել առ այն, որ 160 ներգաղթյալ խախտել են միգրացիոն օրենսդրությունը: Նրանցից 100-ին ոստիկանությունը մտադիր է արտաքսել երկրից։
Իսկ Մոսկվայի Արեւմտյան շրջանի տարածքում ձերբակալել են Ադրբեջանի մոտ 50 քաղաքացու: Ձերբակալվածները աշխատում էին ավտոմեքենաների սպասարկման սրահում: Ոստիկանության բաժանմունքում պարզվում է ձերբակալված ադրբեջանցիների մասնակցությունը տարբեր հանցագործությունների, ինչպես նաեւ ստուգվում են նրանց գրանցման փաստաթղթերը: