Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ զարմանալի է, որ կառավարությունը հավանության է արժանացրել ԲՀԿ պատգամավորների նախագիծը «Նաիրիտ»-ի կառավարման գործում հատուկ ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Սակայն Զոհրաբյանը դեմ է, որ այդ հարցը «գլորեն քառօրյայից քառօրյա», քանի որ հարցը շատ կարևոր է, այն պետք է քննարկվի արագ, և պետք է արագ լուծումներ տրվեն: Ըստ նրա` ԲՀԿ-ն նախագծով առաջարկում է մեխանիզմներ` հարցի լուծման համար:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց, որ «Նաիրիտ»-ի հետ կապված այդ օրինագիծը մանրակրկիտ քննարկել են էներգետիկայի նախարարի հետ, և սխալ է քննարկումը ուշացնել ԱԺ-ում: