Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը:
Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստում քննարկվեցին կառույցի անդամակցությանը վերաբերող հարցեր, կազմակերպության նախագահի և գլխավոր քարտուղարի հաշվետվությունները, ֆինանսական հարցեր, ներկայացվեց Միջխորհրդարանական միության 2014 թ. ծրագիրը եւ բյուջեի նախագիծը: Ղեկավար խորհրդի նիստից հետո աշխատանքները սկսեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին 125 երկրների շուրջ 1200 պատվիրակներ, 45 երկրների խորհրդարանների նախագահներ: Բացման խոսքով հանդես եկավ Միջխորհրդարանական միության նախագահ Աբդելվահադ Ռադին: Առաջին օրը վեհաժողովը քննարկեց «Դեպի միջուկային զենքից զերծ աշխարհ. խորհրդարանների դերակատարությունը» հարցը: ՄՄ հանձնաժողովներում քննարկվեցին «Խորհրդարանների դերակատարությունը երեխաների, մասնավորապես առանց չափահասների ուղեկցության միգրանտ երեխաների իրավունքները պաշտպանելու և պատերազմական իրավիճակներում ու հակամարտությունների ժամանակ նրանց շահագործումը կանխարգելելու գործում» եւ «Զենքի վաճառքի մասին» պայմանագրի հետևանքներն ու դրա մասով գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1540` «Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման մասին» բանաձևի իրականացումը հարցերը:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը, Լիբանանի հետ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջ¨ բարեկամության պատմական ավանդույթներ, կարեւորում է համագործակցությունը թե′ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ¨ թե′ միջազգային ասպարեզում: Նրա խոսքով` հայ ժողովրդի կապը Լիբանանի հետ գալիս է դարերի խորքից, Լիբանանում հայ համայնքի ներկայությունը հարյուրամյակների պատմություն ունի, եւ Լիբանանի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են պահպանել ազգային ինքնությունը ու մշակույթը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, երկկողմ շփումները, տնտեսական համագործակցության ակտիվացումը: Նրա գնահատմամբ` երկու երկրները մեծ հաջողություններ են արձանագրել նաեւ միջազգային տարբեր ատյաններում փոխշահավետ համագործակցության առումով:
Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ-լիբանանյան հարաբերությունները եւ կարեւորեց միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը եւ ամրապնդումը: Նաբիհ Բըրրին Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Լիբանան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Խոսելով հարավկովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանային հարցերի շուրջ` զրուցակիցները փաստեցին բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարեւորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: