Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, թե գազի պայմանագիր չկա, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հերքեց վարչապետին` հայտարարելով. «Նման բան չկա: Բնականաբար, եթե ինչ-որ ապրանք է մատակարարվում, պետք է լինի պայմանագիր, որի երկու կողմերից մեկը ապրանք գնողն է, մյուս կողմը՝ վաճառողը»:
Մեր պարագայում, ըստ նախարարի, ապրանք գնողը «ՀայՌուսագազարդ» ընկերությունն է, որը գնում է գազը, իսկ վաճառողը՝ «Գազպրոմն» է: «Պայմանագիրը կա, գոյություն ունի, որով գազի գինը հայկական սահմանի վրա սահմանված է 270 դոլար»,- հայտնեց նախարարը եւ տեղեկացրեց, որ պայմանագիրը գտնվում է «ՀայՌուսգազարդ»-ում, պայմանագրի օրինակն էլ ուղարկվել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին:
Խոսելով գազի 30 տոկոս սուբսիդավորման մասին` Մովսիսյանը հայտնեց, որ բավականին աշխատանք են տարել ռուսական կողմի հետ, եւ երբ սեպտեմբերի 3-ին հայտարարվեց, որ մտնում ենք Մաքսային միություն, բնականաբար, այս պայմանագիրն էլ իր հերթին է փոփոխվում, ավելի է պարզվում:
«Պարզեցումը նշանակում է, որ արտահանման հարկերը, որոնք կան ռուսական դաշտում, դրանք այլեւս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա, որը կազմում է շուրջ 30 տոկոս»,- նշեց նախարարը եւ վստահեցրեց, որ շուտով պայմանագիրը կկնքվի: Ըստ Մովսիսյանի` թանկացում չի լինի, բայցեւ էժանացում չի լինի, քանի որ, նրա խոսքերով, մենք «էն գլխից» ունեցել ենք պայմանավորվածություն:
«Նախկինում բանակացությունները գնում էին 5 տարի ժամկետով, որպեսզի գազի գինը մնա անփոփոխ, հիմա` ՄՄ մտնելուց հետո, այդ ժամկետային սահմանափակումը դուրս կգա, եւ գազի գինը կլինի այնպես, ինչպես Ռուսաստանի ներսում է»,- եզրափակեց նախարարը: