|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպպը հույս է հայտնել, որ իր թիմը հաջող հանդես կգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք` Մադրիդի «Ռեալ»-ի հետ հանդիպմանը:
Գերմանացի մասնագետը նշել է , որ իր թիմում նույնպես կան բարձրակարգ ֆուտբոլիստներ:
«Մենք երբեք չենք բողոքում: Իհարկե, Մադրիդի «Ռեալ»-ի կազմում հանդես են գալիս շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք էլ մեր կազմում ունենք Հենրիխ Մխիթարյան և այլ բարձրակարգ խաղացողներ: Մխիթարյանը, Օբամեյանգը և Պապաստապուլոսը շատ լավ հարմարվեցին թիմին և ուժեղացրեցին մեր խաղը: Մենք չենք բողոքում և «Ռեալ»-ի հետ խաղում անելու ենք ամեն ինչ` մեր ուժերի սահմաններում»,-Կլոպպի խոսքերն է մեջբերում championat.com կայքը: