Հնդկաստանի հյուսիսային շրջաններում`Բիհարում և Ջարքանդում, հանգստյան օրերին շանթահարվել և զոհվել է 32 մարդ, որոնցից 9-ը երեխաներ են. հաղորդում է newsru.com-ը` վկայակոչելով SkyNews-ը:
Բիհարի Բարվա գյուղում 6 տղա ֆուտբոլ խաղալիս շանթահարվել և մահացել են, իսկ մի այլ վայրում 5 մարդ է մահացել դաշտում աշխատելիս: Սուփաուլի շրջանում շանթահար է եղել դպրոցի տնօրենը: Անձրևները և ուժեղ քամին վնասել են բազմաթիվ տներ:
Հնդկաստանում ամռան և աշնան ամիսներին հաճախ են անձրևներ տեղում, որոնք ուղեկցվում են կայծակներով: