Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը պաշտոնապես ստանձնեց իր լիազորությունները:
Պալատի նախորդ նախագահ Ռուբեն Սահակյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր փաստաբաններին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Փաստաբանների պալատի խորհրդի անդամներին և այն բոլոր կառույցների ներկայացուցիչներին, որոնց հետ պալատը համագործակցել է:
Նա հույս հայտնեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակը և Փաստաբանների դպրոցն էլ ավելի կկայանան:
Ռուբեն Սահակյանը միաժամանակ խոստովանեց, որ իր գործունեւթյան ընթացքում որոշ սխալներ թույլ է տվել, սակայն ամեն բան արել է պալատի բարօրության համար: «Երբեմն եղել եմ կոպիտ, պոռթկացել եմ, կարծր եմ եղել, բայց սրտումս ոչինչ չի մնացել»,- ասաց նա և հավելեց, որ ուրախությամբ է հանձնում իր լիազորությունները պալատի նորընտիր նախագահին:
Սահակյանը Փաստաբանների պալատի նախագահության խորհրդանիշ` Մխիթար Գոշի «Գիրք դատաստանին» հանձնելով Արա Զոհրաբյանին` վայր դրեց իր լիազորությունները:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: