| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, թե շուտով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով բանակցություններ են սկսվելու:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ժամանակը ցույց կտա` նման բան կլինի՞, թե՞ ոչ, բայց եթե լինի էլ, նրա կարծիքով, միակ թեման, որ պետք է և կարող է քննարկվել` խաղաղության և կայունության պահպանումն է:
Հասանովի հայտարարությանն էլ, թե այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակը լավագույնն է Հարավային Կովկասում, Բաբայանն արձագանքեց` այո, ադրբեջանական բանակը երբեմն առաջատար է, բայց նայած` ինչ տեսակետից: «Իհարկե, ադրբեջանական բանակն առաջին տեղում է զոհերի, կորցրած տեխնիկայի, ծախսած ռեսուրսների քանակով: Այս պարագայում միանգամայն պետք է համաձայնել, որ նրանք առաջնությունը բավականին ամուր կերպով պահպանում են և այդպես էլ թող առաջին տեղում մնան: Իսկ եթե մի քիչ լուրջ նայենք հարցին, ապա նման հայտարարություն անելիս Հասանովը պետք է պարզապես մտածեր, թե հետո՞ ինչպես է նայելու զոհված զինվորների մայրերի աչքերին: Շատ հեշտ է նստել Բաքվում` համակարգչի առջև, ու ինչ-որ հայտարարություններ անել»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: