կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 12:10
Հասարակություն

Սեյրան Օհանյանը` Սյունիքում

Սեյրան Օհանյանը` Սյունիքում

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում, հոկտեմբերի 2-ին զինծառայողների ընտանիքներին հանձնեց նոր բնակարանների բանալիներն ու վկայագրերը. նախարարն այս անգամ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում էր: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը և հավելում, որ բնակարանամուտ տոնեցին 9 զինծառայողների ընտանիքներ:

Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` նախարարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

 

Բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններով: Ծանոթանալով կատարված շինարարական աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ստեղծված պայմանները լիովին համապատասխանում են շինարարական արդի չափանիշներին: