|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Պակիստանում նոր՝ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտնում է РИА Новости-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ավարան քաղաքից 96 կմ դեպի հյուսիս-արևելք, հիպոկենտրոնը՝ 14,8 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Պակիստանի հարավ-արևմուտքում կրկնակի երկրաշարժ էր գրանցվել: Առաջին ցնցումների ուժգնությունը 7,8 մագնիտուդ է կազմել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ավարան քաղաքից 69 կմ հեռու, իսկ հիպոկենտրոնը ՝ 15 կմ խորության վրա: Որոշ ժամանակ անց նոր՝ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Զոհերի ընդհանուր թիվը կազմել է 515 մարդ: