կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 14:19
Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է Կոստանյանի նամակի վերաբերյալ Չայկայի արձագանքի լուսապատճենը

ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է Կոստանյանի նամակի վերաբերյալ Չայկայի արձագանքի լուսապատճենը

Հաշվի առնելով խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից, ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է.

 

«ՀՀ գլխավոր դատախազը, 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակում ենք դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակման վերաբերյալ հայտարարություններին, ապա տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, մասի 3-րդ կետի համաձայն այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել:

 

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցի շուրջ անհիմն, ոչ մասնագիտական կարծիքներ հայտնելուց: ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ գործում է բացառապես իր լիազորությունների շրջանակում` իրականացնելով ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված գործառույթները»,- ասված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ: