Փոխարժեքներ
25 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ երեկ ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ քննարկել են 2014թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Թերթի տեղեկություններով՝ նախարարները կառավարություն են «կանչվել» տարբեր ժամերի ու եղել իրենց աշխատակազմի ղեկավարների հետ: Կառավարության անդամները վարչապետի սենյակ մտել են առանձին-առանձին ու մոտ 20 րոպե ներկայացրել են բյուջեի իրենց «տարբերակը»: Իսկ վարչապետի կողքին է եղել նրա սիրելի` ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նշենք, որ նախագծի նախնական տարբերակով 2014-ի բյուջեի ծախսային մասը կկազմի ավելի քան 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ: Եկամտային մասի 96 տոկոսը հաշվարկված է որպես հարկային եկամուտներ ու պետական տուրքեր:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: