|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Բելգիան գաղտնի պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի հետ իր տարածքում պահվող ամերիկյան միջուկային զինանոցի թարմացման մասին. ըստ Интерфакс-ի` այսօր գրել են բելգիական թերթերը: Քլեյնե-Բրոգելի ռազմակայանում գտնվող B61-ի հին տարբերակները կփոխարինվեն նորագույն միջուկային ռումբերով:
Բելգիական թերթերը, վկայակոչելով միջուկային սպառազինությունների բնագավառի փորձագետ Հանս Քրիստենսենին, գրում են, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետությունները, այդ թվում` Բելգիան, 2010-ին Վաշինգտոնի հետ պայմանագիր են կնքել B61-ի արդիականացված տարբերակների տեղակայման մասին: Այսպիսով, ենթադրում են բելգիական ԶԼՄ-ները, Բելգիայում միջուկային զենքը կմնա դեռեւս տասնյակ տարիներ:
Բեգիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը: Ի դեպ, այդ երկրում ամերիկյան զինանոցի առկայությունը բելգիացի պացիֆիստների բողոքի ակցիաների մշտական օբյեկտն է: