կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 16:46
Աշխարհ

«Օդում-ջրում-ցամաքում» Ռուսաստանի միջուկային զինանոցը թարմացվել է գրեթե 82%-ով․ Պուտին

«Օդում-ջրում-ցամաքում» Ռուսաստանի միջուկային զինանոցը թարմացվել է գրեթե 82%-ով․ Պուտին

Ռուսաստանի միջուկային եռյակում՝ ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային զորքերում, միջուկային հրթիռներով հագեցած ստորաբաժանումներում նոր սպառազինության տեսակարար կշիռը հասել է 82 տոկոսի. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է rbc.ru-ն:

Նախագահը մանրամասնել է՝ այս տարվա ընթացքում դա միակ ձեռքբերումը չէ, և որ զինված ուժերում որակական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Նա պարզաբանել է, որ այս տարի սպառազինության մեջ են ընդգրկել «Ավանգարդ» զինատեսակը։

Այն հրթիռային զինատեսակ է, որի արձակած հրթիռներն իրենց գերձայնային արագությամբ կարող են հաղթահարել հակառակորդի պաշտպանական համակարգերը։

Պուտինի խոսքով՝ «Ավանգարդի» հրթիռները կարող են հաղթահարել ոչ միայն ներկայում առկա, այլև ապագայում ստեղծվելիք հակաօդային զինատեսակների պաշտպանությունը։