|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ակնհայտ է, որ ոչ միայն նախընտրական շրջանում ձևավորվել է երկու հստակ բևեռ, այլև ձևավորվել են բևեռներ ասելիքի և դրա բացակայության՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մամուլի ասուլիսում։
Նա պարզաբանեց, որ նկատի ունի այն, որ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս կոնկրետ ծրագրով, տեսլականով, իսկ հեռացող իշխանության ղեկավարը հանդես է գալիս միայն ատելության խոսքով և նրա ելույթները ցույց են տալիս, որ այլևս ասելիք չունի։
«Ասելիք չուներ էլ, բայց երեք տարի հետո արդեն արձանագրվում է, որ նրա քաղաքական և հռետորական զինանոցը դատարկ է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Ծրագրային քաղաքականությունից նա ներկայացրեց իր՝ «արժանապատիվ խաղաղություն» տեսլականը։
Մանրամասն՝ տեսանյութում․