|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վաշինգտոնը պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը, եթե Ասադը հանձնի քիմիական զենքը և այն անցնի միջազգային հանրության վերահսկողության տակ. հայտնում է РИА Новости-ն:
Անսպասելի շրջադարձը սիրիական խնդրի քննարկումներում տեղի է ունեցել երկուշաբթի օրը: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ է արել Դամասկոսին հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և պայմանավորվել հետագայում արսենալի ոչնչացման մասին, ինչպես նաև միանալ քիմիական զենքն արգելող կազմակերպությանը: Սիրիայի իշխանությունները տվել են իրենց համաձայնությունը:
«Դա չի լուծում սիրիական սարսափելի հակամարտությունը, սակայն, եթե կոնկրետ այդ նպատակին մենք կարող ենք հասնել առանց ռազմական գործողության, ապա դա ինձ համար ավելի նախընտրելի կլինի»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN-ին տված հարցազրույցում: