|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Լճաշեն գյուղը տոնում էր հիմնադրման 185-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մայրը` Վարսենիկ Գրիգորյանը: Նա մի քանի լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ որդին առաջվա նման ակտիվ գործունեություն է ծավալում` «Տիգրանն էլի գործում է», 17 համայնքներում «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը «նորածնից մինչեւ վետերան օգնություն է ցուցաբերում»:
Տիկին Վարսենիկը վստահեցրեց, որ Տիգրան Արզաքանցյանի` քաղաքականության մեջ չլինելու հանգամանքը որեւէ բան չի փոխել:
«Նորածիններին անգամ փաթաթում են Տիգրան Արզաքանցյանի տված բարուրներով»,- հայտարարեց նա: