Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը կանխապես ապահովել Է Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարի պատգամավորների բավականաչափ պաշտպանությունը նոյեմբերին պետության ղեկավարի ընտրությունների թեկնածու առաջադրվելու համար, հունիսին շուրջ 141 միլիոն դոլարի նվիրատվություններ Է հանգանակել ընտրաշավը վարելու համար: Հուլիսի 1-ին Twitter-ում այդ մասին հայտնել Է քաղաքական գործչի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը՝ Ջեն Օ’Մելլի Դիլոնը:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հուլիսի 1-ին հայտնել Է, որ հունիսին 131 միլիոն դոլար Է հանգանակել որպես նվիրատվություններ նախընտրական արշավի համար: Թրամփի շտաբում նշել են, որ ներկայումս նա իր տրամադրության տակ ունի 295 միլիոն դոլար ընտրություններից առաջ քաղոզչական գործունեություն վարելու համար: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որտեղ Բայդենին պետք Է հայտարարեն երկրնի բարձրագույն պետական պաշտոնի թեկնածու, կորոնավիուսի համավարակի պատճառով հետաձգվել Է օգոստոսի 17 - 20-ը:
Այն տեղի կունենա Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը նույնպես ստացել Է կուսակցական համագումարի պատգամավորների բավականաչափ թվով քվեներ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու առաջադրվելու համար: Հանրապետականների համագումարը պլանավորված Է օգոստոսի 24 - 27-ը:
Դրա հիմնական միջոցառումներն, ինչպես սպասվում Է, տեղի կունենան Ջեքսոնվիլ (Ֆլորիդայի նահանգ) եւ Շառլոտ (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) քաղաքներում: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրություկնները կկայանան նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: