Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Այս տարվա հուլիսի 30-ին ռուսական բանակի 48315 զորամասում ազգությամբ ադրբեջանցի` արդեն 8 ամիս ծառայած զինվոր Էմիլ Աբդուլաեւը հարձակվել է նորակոչիկ Ժան Մերոյանի վրա: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել զուգարանում. ադրբեջանցին ուսով հրել է հային, իսկ ի պատասխան Մերոյանի հարցին, թե ինչու է այդպես իրեն պահում, Աբդուլաեւը հարձակվել է նորակոչիկի վրա ու բռունցքի հարվածով կոտրել նրա ծնոտը:
Մերոյանը ծնվել է Բաթումում, եւ նույն տարում էլ նրա ընտանիքը տեղափոխվել է Նովոռոսիյսկ, որտեղից էլ պատանուն զորակոչել են ռուսական բանակ:
Էմիլ Աբդուլաեւը ձերբակալվել է զինվորական դատախազության կողմից, նրա դեմ գործ է հարուցվել: Սակայն հնարավոր է, որ ադրբեջանցուն պարզապես այլ զորամաս տեղափոխեն, եւ նա շարունակի հարձակումները հայ զինծառայողների վրա, քանի որ, ըստ Մերոյանի պապի` Ալբերտ Դովլաթյանի, նրան ոգեշնչել է Ռամիլ Սաֆարովի օրինակը:
«Երկրամասը» համարում է, որ հայ համայնքը պետք է հետամուտ լինի, որ ադրբեջանցի հանցագործը արժանի պատիժը ստանա: