|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսական բանակում զորամասերի հանգստի բոլոր սենյակներում ինտերնետ կլինի:
Նման հրաման է տվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Ռոստովի շրջանի զորամասերից մեկի այցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շոյգուի խոսքով՝ անհրաժեշտ է փոխել հանգստի սենյակների սարքավորումների հանդեպ մոտեցումներն ու ստանդարտները: «Այստեղ պետք է նորագույն տեխնիկական միջոցներ լինեն, որոնք թույլ կտան օգտվել էլեկտրոնային գրադարաններից, զինվորներին և սերժանտներին թույլ կտա համացանցով կապվել հարազատների հետ»,-ասել է Շոյգուն:
Նա նաև նշել է, որ զինծառայողի հանգիստը պետք է հագեցած լինի: