Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի, չէր խանգարի նախապես լսել էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանի խորհուրդները:
Բաղրամյանը նշում է, որ ցանկացած ֆիզիկական ակտիվությունից առաջ խորհուրդ չի տրվում ծանր սնունդ ուտել: Ըստ նրա` ծով մեկնողները պետք է զգուշանան` լողալուց առաջ չպետք է հայավարի սնված լինել:
«Եթե այլ երկիր եք մեկնում հանգստի, չպետք է նաեւ շատ նոր կերակրատեսակներ փորձեք: Ցանկալի է օրական մեկ նոր կերակուր ճաշակել եւ, ամենակարեւորը` չափի մեջ. չէ՞ որ մեր ստամոքսը նույնպես հանգստի կարիք ունի: Պետք չէ կերակրատեսակները խառնել իրար, որպեսզի եթե հանկարծ վատ զգաք, հասկանաք, որ, օրինակ, այսինչ կերակուրը չի ընդունում ձեր ստամոքսը»,- ասաց Բաղրամյանը:
Ըստ նրա` սխալ է նաեւ, երբ գնում ենք սնունդ եւ, այն արեւի տակ թողնելով, մեր հանգիստն ենք վայելում, քանի որ շոգը նպաստում է մանրէների աճին: Լողալ նույնպես, ըստ մասնագետի, անհրաժեշտ է չափավոր եւ ոչ ցերեկվա ժամերին:
«Մեզ մոտ այսպես է` մարդիկ հանգստից գալիս են եւ հանգստի կարիք են ունենում: Շատերն անգամ իրենց վատ են զգում, բայց բժշկի չեն դիմում` մտածելով, թե չարժե հանգիստը փչացնել»,- ասաց նա: