Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուտով զբոսաշրջիկները կկարողանան մեկնել Թուրքիա, սակայն «Ախտահանման գործի ամբիոն» ռուսաստանյան ընկերության` որակի գծով տնօրեն Նիկոլայ Դուբինինը համարում է, որ դա այնքան էլ լավ գաղափար չէ, և հարկավոր է Թուրքիա այցերը հետաձգել: Բանն այն է, որ Թուրքիայում օրական մոտ 1000 մարդ է վարակվում կորոնավիրուսով. ըստ yerkir.am-ի` հայտնում է travel.rambler.ru-ն:
«Թուրքիան այն երկրներից է, որոնք կորոնավիրուսով վարակվածների և դրա հետևանքով մահացածների թվով առաջատար են: Այդպիսի երկրներ չարժե գնալ»,- ընդգծել է բժիշկը` խորհուրդ տալով սպասել «թավշյա սեզոնին»:
Զբոսաշրջության զարգացման ազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Կարեն Գոնչարովն էլ է համաձայն բժշկի հետ:
«Գուցե չարժե առաջինների շարքերում լինել: Սեպտեմբերին, հնարավոր է, կբացվեն այլ երկրներ` Հունաստանը կամ Իտալիան, կարելի է այնտեղ մեկնել»,- խորհուրդ է տվել նա:
Ըստ կայքի` ևս մի պատճառ կա, որը կարող է փչացնել արձակուրդը Թուրքիայում. քաղաքականությունն է: Լիբիայի և Թուրքիայի հակամարտության պատճառով կարող են անկարգություններ լինել: