|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Չնայած ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանն արդեն ավարտվել է, եւ հայրենի օրենսդիրները հասցրել են արդեն մի քանի արտահերթ նիստ հրավիրել, սակայն ՔՊ-ական ֆրակցիային ղեկավարությունից հորդորել են չշտապել ճամպրուկները հավաքելու հարցում ու չչվել վաստակած հանգստի, քանի որ մինչեւ տարեվերջ եւս մեկ-երկու արտահերթ նիստ կարող են ունենալ։
Արտահերթ նիստերի օրակարգում կլինի նաեւ մի քանի ընտրություն՝ Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամների։ Արդեն հայտնի է՝ ԿԲ անդամության համար ՔՊ-ն ներկայացրել է Նարեկ Ղազարյանի ու Արմեն Նուրբեկյանի թեկնածությունները: Երկուսն էլ ԿԲ հնաբնակներից են։ Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու՝ իշխանությունը մտադիր է ներկայացնել Գագիկ Բարսեղյանին, ով ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։