կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 11:05
Աշխարհ

Ամերիկացի փաստաբանը մեղադրում է Apple-ին իր պոռնոկախվածության համար

Ամերիկացի փաստաբանը մեղադրում է Apple-ին իր պոռնոկախվածության համար

Ամերիկացի փաստաբան Քրիս Սեւյեն Apple-ի դեմ դատական հայց է հարուցել: Նա մեղադրում է ընկերությանն այն բանում, որ իր i-դեւայսում կիրառելով  Safari բրաուզերը, կարողացել է պոռնկագրական նյութեր դիտել եւ այնպիսի կախվածության մեջ է ընկել, որ նրանից հեռացել է կինը: Իսկ ամեն ինչ սկսվել է սովորակaն վրիպակից. սխալ հավաքելով Facebook բառը որոնողական տողում` նա հայտնաբերել է պոռնկագրական ռեսուրս. տեղեկացնում է Вести-ն:

 

Փաստաբանը վրդովված է այն բանից, որ Apple-ը փակում է բոլոր պոռնկագրական հավելվածները App Store-ում, սակայն փակում է աչքերն այն բանի վրա, որ բրաուզերով կարելի է նման բաներ դիտել:

 

Apple-ը դեռեւս չի մեկնաբանում փաստաբանի հայցը: