|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկի հետ մեկ գավաթ սուրճ խմելու հնարավորության համար անհայտ մեկը 610 հազար դոլար է վճարել: Անսովոր լոտն ամերիկյան CharityBuzz աճուրդում վաճառվել է երեկ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Սթիվ Ջոբսի մահից հետո ընկերությունը գլխավորած Կուկի հետ հանդիպումը տեղի կունենա Apple-ի կենտրոնական գրասենյակում: Սուրճի սեղանի շուրջ զրույցը կտեւի 30 րոպեից մինչեւ 1 ժամ:
Ընդհանուր առմամբ, աճուրդում վաճառվել է 86 լոտ, որոնք ներկայացրել են Apple-ի աշխատակիցները կամ ընկերության հետ համատեղ գործունեություն ծավալած այլ ընկերություններ: Ստացված գումարները Կուկը մտադիր է փոխանցել Ջոն Քենեդիի անվան իրավապաշտպան կենտրոնին:
Ի դեպ, անցյալ տարի նույն աճուրդի տունը վաճառքի էր հանել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Ուորեն Բաֆետի հետ ճաշի հնարավորությունը: Անանուն գնորդը այդ նպատակով 3,4 մլրդ դոլար էր ծախսել: Բաֆետը գումարն ուղղել էր բարեգործության: