|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ավարտվել են համայնքի ղեկավարի ընտրությունները:
Քվեարկելու իրավունք ունեցող 3991 ընտրողից ընտրություններին մասնակցել է 2799-ը: Քվեարկության արդյունքներով` թեկնածուներին տրված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Արթուր Մուրադյանի օգտին գրանցվել է 1317 քվե, Վովա Սահակյանի օգտին` 1250 քվե, Ալեքսան Ալեքսանյանի օգտին` 178 քվե: Անվավեր է ճանաչվել 61 քվեաթերթիկ:
Ընտրությունների նախնական արդյունքներով` հաղթում է ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը` մոտավորապես 67 ձայնի տարբերությամբ:
Պռոշյանում գործել է ընտրական երկու տեղամաս: Ընտրություներն ընթացել են առանց արտառոց դեպքերի ու միջադեպերի, թեեւ խոսակցություններ կային, որ տեղամասերից դուրս տիրում է վախի մթնոլորտ, բաժանվում է ընտրակաշառք եւ այլն: