Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մի խումբ ծրագրավորողներ բաց նամակ են ուղղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որում ասված է.
«Հարգելի պարոն Ջավադյան,
Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչու Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան: Փոխարենը փոստային առաքումով 2-3ամսվա ընթացքում ուղարկվում է Citibank-ի չեկ, որը հայկական բանկերը հրաժարվում են կանխիկացնել, նրանցից մեկն էլ կանխիկացնելու համար պահանջում է, որ առնվազն 1 տարի լինես իրենց բանկի հաճախորդ: Այս պայմանը բավարարող երջանիկ այցելուն ստիպված է ևս 1-2 ամիս սպասել և ահռելի միջնորդավճար վճարել գումարը ստանալու համար: Մինչդեռ հասարակ բանկային փոխանցումը կտևեր ընդամենը 1օր:
Մենք` հայաստանցի երիտասարդ ծրագրավորողներս, Ձեզ խնդրում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկեք Google-ի հետ բանակցելու և այս խնդիրը լուծելու համար:
Դա հնարավորություն կստեղծի որպեսզի արտասահմանից Հայաստան լուրջ փողեր ներհոսեն, կօգնի ծրագրավորողներին կայանալ և զարգանալ Հայաստանում և որոշ չափով կկրճատի լավ մասնագետների արտագնա աշխատանքը:
Հ. Գ. Ոչ պակաս կարևոր խնդիր է և ամոթ է մեր երկրի համար, որ 2013թ-ին մենք չենք կարող նորմալ օգտվել նաև PayPal համակարգից»: