Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 11:18
Իրավական

Ոստիկանները համագործակցում են հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի հետ

Ոստիկանները համագործակցում են  հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի հետ

07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ` 6, դիտվում են կուտակումներ տեղամասի դրսում եւ ներսում, հիսունից ավելի մարդ, ուղղորդված ընտրություն, 72 եւ 82 երթուղայիններով մարդկանց բերում են ընտրատեղամասեր, ոստիկանները համագործակցում են հանձնաժողովի նախագահի հետ, ով ՀՀԿ-ական է: Մեկ հոգի ուներ երկու քվեաթերթիկ: Դիտորդի տպավությամբ` ակնհայտ անմեղսունակ մարդկանց են ուղղորդում: Հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:

 

07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի անդամը (ՀՀԿ) գոռացել է դիտորդի վրա, փորձել է դուրս հրավիրել տեղամասից, դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է, որպեսզի քարտուղարն արձանագրի իր իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության փաստը, սակայն վերջինս հրաժարվել է. խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կայքից: