կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-11 13:12
Աշխարհ

Մագնիտսկուն հետմահու մեղավոր են ճանաչել

Մագնիտսկուն հետմահու մեղավոր են ճանաչել

Դատարանը իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն մեղավոր է ճանաչել բրիտանական Hermitage Capital հիմնադրամի` հարկերից խուսափելու գործով. հայտնում է РИА Новости-ն:

 

Մեղադրող կողմի վարկածով` Hermitage Capital-ի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի խնդրանքով Մագնիտսկին հարկերից խուսափելու հատուկ սխեմա է մշակել: Բրաուդերը նույնպես մեղավոր է ճանաչվել:

 

Ավելի վաղ պետմեղադրողը պահանջում էր մեղավոր ճանաչել Մագնիտսկուն, սակայն գործը կարճվել էր նրա մահվան պատճառով:

 

Սերգեյ Մագնիտսկին մահացել է 2009-ի նոյեմբերին: Մեկուսարանում գտնվելու ժամանակ նա մշտապես բողոքել է առողջական վիճակից, սակայն ժամանակին բուժօգնություն չի ստացել: