կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-09 10:40
Առանց Կատեգորիա

Չփչաց­նել ''Ծի­րա­նը''

Չփչաց­նել ''Ծի­րա­նը''

Տա­րի­ներ առաջ, երբ կի­նո­ռե­ժի­սոր Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նը Հա­յաս­տա­նում սկսում էր իրա­կա­նու­թյուն դարձ­նել մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տոն կազ­մա­կեր­պե­լու` այն օրե­րին թ­վում էր ցնո­րա­կան գա­ղա­փա­րը, պե­տու­թյան կող­մից սպա­սո­ղա­կան, նույ­նիսկ փոքր-ինչ ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք կար. ի՞նչ է անե­լու մի­այ­նակ մի մար­դ ու­ժից ­վեր այդ ձեռ­նար­կու­մով` առանց մի­ջոց­նե­րի, առանց հո­վա­նա­վոր­նե­րի, առանց պե­տու­թյան` թե­կուզ պաղ քա­ջա­լե­րան­քի: Եվ բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ ան­ցավ, մին­չև մի­ջազ­գա­յին կի­նո­աշ­խար­հում տա­րեց­տա­րի ճա­նա­չում գտնող «Ոս­կե ծի­րան» փա­ռա­տո­նը կար­ժա­նա­նար մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան ու­շադ­րու­թյա­նը: Վեր­ջինս սկզբում թե­րևս են­թա­գի­տակ­ցո­րեն, հե­տո նաև մի­ան­գա­մայն որո­շա­կի­ ըմբռ­նեց, որ մի­այ­նակ մի ­մարդ ոն­ց որ թե երկ­րի հա­մար սկսում է ավե­լին անել, քան անում է կամ կա­ներ ին­քը` մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը:

 

Հե­տո «դեպ­քե­րը» զար­գա­ցան այս նա­խա­րա­րու­թյան հա­մար ոչ այն­քան ցան­կա­լի արա­գու­թյամբ և ուղ­ղու­թյամբ. հան­րու­թյու­նը հան­կարծ տե­սավ, որ «տա­րօ­րի­նակ մարդն» առաջ է ան­ցել մի ամ­բողջ նա­խա­րա­րու­թյու­նից, անում է ավե­լին, քան անում է գերատեսչությունը` պե­տու­թյան բյու­ջեի կա­րև­որ մի պա­տառ ամեն տա­րի խժռո­ղ իր հսկա ապա­րա­տով: Հաս­կա­ցավ նաև, որ, դի­ցուք, ապա­գա­յի տա­րե­գի­րը եթե փոր­ձի քսան­մե­կե­րորդ դա­րի առա­ջին տաս­նա­մյակ­նե­րի հա­յոց պե­տու­թյան մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­մու­թյունն ու­սում­նա­սի­րել, դժվար թե գտնի ­ա­ռա­վել նշա­նա­կա­լից բան, քան «Ոս­կե ծի­րանն» է: Հե­տև­ա­բար, անս­պա­սե­լի ու զար­մա­նա­լի չէր, որ­ շու­տով այ­դ ըմբռ­նու­մը, բա­ցի մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նից, հա­մա­կեց նաև կա­ռա­վա­րու­թյանն ու իշ­խա­նու­թյա­նը` ամ­բող­ջու­թյամբ վերց­րած: Եվ «Ոս­կե ծի­րանն» այ­սօր ար­դեն պաշ­տո­նա­կան տեր էլ ու­նի` երկ­րի կա­ռա­վա­րիչ­նե­րը, որոն­ք ոչ մի­այն այ­լևս բա­րե­հա­ճում են մաս­նակ­ցել այս կի­նո­փա­ռա­տո­նի բա­ցում­նե­րին, այ­լև ելույթ­նե­րի ­տեքս­տեր են գրել տա­լիս ու կար­դում հան­րու­թյան հա­մար:

 

Ան­շուշտ, փառ­ք ու պա­տիվ ­Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նին: Մենք բո­լորս հպար­տա­նում ենք ջա­վա­խած­նունդ մեր հայ­րե­նակ­ցով: Ար­ժա­նին մա­տու­ցենք նաև իշ­խա­նու­թյուն­նե­րին` թե­կուզ ու­շա­ցու­մով նվի­րյալ մի մար­դու գործն ար­ժև­ո­րել սկսե­լու հա­մար: Սա­կայն ու­զում ենք զգու­շաց­նել շատ հար­գե­լի ռե­ժի­սո­րին. զգույշ եղեք, ի սե­ր Աստ­ծո, բո­լո­րո­վին լավ հոտ ­չի գա­լիս այն իրո­ղու­թյու­նից, որ­ պե­տու­թյուն­ն այս­քան ոգև­որ­ված է Ձեր արա­ծով, վտանգ կա, որ նա շու­տով կհա­մա­րի, որ ոս­կե­ծի­րա­նյան փառ­քը չա­փա­զանց շատ է մեկ մար­դու հա­մար և կտի­րա­նա Ձե­ր` ե­թե ոչ ա­րած­նե­րին, ապա գո­նե անե­լի­քին` քի­թը (անու­նը կա­րե­լի է մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյուն դնել) խո­թե­լով­ Ձեր գոր­ծե­րի ­մեջ և այդ պա­րա­գա­յում հաս­տատ ձա­խո­ղե­լով այն ազ­գա­շահ ձեռ­նար­կու­մը, որն այն­քան նա­խան­ձախնդ­րո­րեն ու ն­վի­րու­մով անում եք Դուք ­Ձեր հա­մա­խոհ­նե­րի հետ:

 

Կաս­կած չկա, իհար­կե, որ Դուք կընդվ­զեք այդ պար­տադ­րան­քի դեմ, բայց մենք ­բո­լոր ­հիմ­քեր­ն ու­ մա­նա­վանդ նա­խա­դե­պերն ու­նենք մ­տա­հոգ­վե­լու, թե Դուք ևս կա­րող եք չդի­մա­նալ, դի­ցուք, հան­րա­պե­տա­կա­նա­նա­լու գայ­թակ­ղու­թյա­նը, ին­չը ­ե­թե չի առա­ջարկ­վել, ապա, կար­ծում ենք, մե­ծա­հո­գա­բար դեռ կա­ռա­ջարկ­վի Ձեզ, որ­պես­զի հե­տո նաև... պատ­գա­մա­վո­րա­նաք: Ահա այդ ժա­մա­նակ է, որ «Ոս­կե ծի­րան»-ից ո­չինչ ­չի մնա, ինչ­պես բո­լոր այն ծրագ­րե­րից, որոնք ձեռ­նար­կում կամ որոնց­ ձեռ­ք է տա­լիս այս իշ­խա­նու­թյու­նը:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հ.Գ.: Ի դեպ, ժա­մա­նա­կը չէ՞ Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի` ­հի­րա­վի պատ­կա­ռե­լի վաս­տակն ու­ կի­նո­ար­վես­տում ու­նե­ցած ներդ­րու­մը գնա­հա­տել ար­ժան­վույն` նրան ժո­ղովր­դա­կան ար­տիս­տի կո­չում շ­նոր­հե­լով: Հ. Խա­չատ­րյանն առայժմ ­վաս­տա­կա­վոր ար­տիստ է: Ինչ­պես, ասենք, Հայ­կոն կամ Թա­թան:

Լ.Ս.

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: