|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ իրենց այս օրերին պարտադրում են քովիդի դեմ պատվաստվել:
Պատճառաբանում են, թե համավարակը կրկին տարածում է գտել եւ վտանգ է ներկայացնում:
Սակայն որոշ աշխատակիցներ ըմբոստացել են եւ հրաժարվել պատվաստվելուց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարարության հայտարարության, համարվում է սուր շնչառական հիվանդությունների մեջ ներառված հիվանդություն, ուստիեւ պատվաստումը չի կարող պարտադիր լինել:
Առողջապահության նախարարությունից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ են որոշ նախարարություններում աշխատակիցներին պարտադրում պատվաստվել, եւ որքա՞ն է այժմ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Նախարարությունից մեզ ասացին. «Քովիդը, որպես այդպիսին, վաղուց ճանաչված է սուր շնչառական վարակների մեջ մտնող հիվանդություն: Որեւէ ակտիվություն չունենք:
Ունենք սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը լրիվ նորմալ է, կտրուկ բարձրացում չունենք եւ անընդհատ այս մասով իրազեկում ենք ու հորդորում պատվաստվել գրիպի դեմ: Քովիդի հետ կապված՝ որեւէ գերատեսչության չենք պարտադրել պատվաստվել, որովհետեւ նախ` պատվաստումը կամավոր է, եւ երկրորդ` ցուցված է միայն ռիսկի խմբերին: Եթե որեւէ մեկին պարտադրել են, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: