|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամին։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Արաղչին նաև հայտնել է, որ Վրաստանում Իրանի դեսպան է նշանակվել Ալի Մոջանին։
Հայաստանում Իրանի նախորդ դեսպանը Մեհդի Սոբհանին էր, որը վերջերս ավարտել էր իր դիվանագիտական առաքելությունը երկրում։
Խալիլ Շիրղոլամին ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։