կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 16:20
Առանց Կատեգորիա

Դեմն առ­նել

Դեմն առ­նել

Վեր­նագ­րից տպա­վո­րու­թյուն կա­րող է ստեղծ­վել, թե խոս­քը հե­ղե­ղի կամ մեկ ու­րիշ տա­րե­րա­յին աղե­տի մա­սին է, որի դե­մը պետք է առ­նել: Այդ տպա­վո­րու­թյունն այն­քան էլ հե­ռու չէ իրա­կա­նու­թյու­նից, որով­հե­տև խոս­քը քա­ղա­քա­կան աղե­տի կամ մի ու­ժի մա­սին է, որը տա­րի­ներ շա­րու­նակ խոր­շա­կի պես չո­րաց­րել և շա­րու­նա­կում է ամա­յաց­նել քա­ղա­քա­կան դաշ­տը: Հայ­կա­կան իրա­կա­նու­թյան հե­տև­ո­ղա­կան ՀՀԿ-ացու­մը և վտան­գը, որ այդ ան­կա­սե­լի գոր­ծըն­թա­ցը շու­տով կընդգր­կի հան­րա­յին կյան­քի բո­լոր ոլորտ­ներն ու նույ­նիսկ հնա­րա­վոր ծա­կու­ծու­կե­րը, վա­ղուց հրա­մա­յա­կան պա­հանջ են ձև­ա­վո­րել` ՀՀԿ-ական հե­ղե­ղի նոր քա­նա­կա­կա­կան ահագ­նա­ցու­մը կան­խող որո­շա­կի մի­ջոց­նե­րի ձեռ­նար­կում, զո­րօ­րի­նակ` օրենսդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի իրա­կա­նա­ցում, հա­կա­ռակ դեպ­քում` հե­ռու չէ այն օրը, երբ 2 մի­լի­ոն ու կես ընտ­րող ու­նե­ցող մեր երկ­րում կու­նե­նանք այդ թի­վը գե­րա­զան­ցող ՀՀԿ-ական բազ­մու­թյուն, և աբ­սուր­դի թատ­րո­նը կդառ­նա կա­տա­րյալ:

 

Զա­վեշտն այն է, որ բո­լոր նա­խան­շան­նե­րը կան, որ ՀՀԿ-ական էլի­տան չի խոր­շի նույ­նիսկ այդ­պի­սի «թվա­բա­նու­թյու­նից», մի­այն թե երևա ան­փո­խա­րի­նե­լի ու ամե­նա­զոր: Վեր­ջին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներն էլ, ահա­վա­սիկ, կրկին փաս­տում են` ՀՀԿ քա­ղա­քա­կան ախոր­ժակն այն­քան ան­հա­գուրդ է, որ, ինչ­պես փորձն է ցույց տա­լիս, «կլա­նում» է ամեն բան` նա­խա­գահ, Ազ­գա­յին ժո­ղով, կա­ռա­վա­րու­թյուն, նա­խա­րար, քա­ղա­քա­պետ, գյու­ղա­պետ, դպրո­ցի տնօ­րեն, ման­կա­պար­տե­զի վա­րիչ, ու­սա­նող, հա­վա­քա­րար, պա­հակ..., հե­տև­ա­բար, վե­րո­բե­րյալ «թվա­բա­նու­թյան» վտան­գը չա­փա­զանց­ված չէ:

 

Եվ որ­պես­զի ՀՀԿ-ն շու­տով չվե­րած­վի առաս­պե­լա­կան մի վի­շա­պի, որն, ի վեր­ջո, հո­շո­տում է ինքն իրեն, հենց սե­փա­կան «ապա­հո­վու­թյան» հա­մար գու­ցե իս­կա­պես անհ­րա­ժեշտ է օրենսդ­րա­կան սահ­մա­նա­փա­կում դնել քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան ան­դամ­նե­րի առա­վե­լա­գույն թվի վրա` այն­պես, ինչ­պես կու­սակ­ցու­թյուն­նե­րի մա­սին օրեն­քով շեմ է սահ­ման­ված քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան ան­դամ­նե­րի նվա­զա­գույն թվի հա­մար: Եթե, ըստ օրեն­քի, կու­սակ­ցու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է առն­վազն 200 ան­դա­մի առ­կա­յու­թյուն, ապա ՀՀԿ-ի` քա­ղա­քա­կան դաշտն ու հան­րու­թյան ակ­տիվ հատ­վածն անզս­պո­րեն հափ­ռող քա­ղա­քա­կա­նու­թյան հե­տա­գա ծա­վա­լու­մը կա­սեց­նե­լու հա­մար գու­ցե ժա­մա­նակն է սահ­մա­նել նաև ան­դա­մու­թյան առա­վե­լա­գույն թի­վը, դի­ցուք` 20.000 /առա­վե­լա­գույն թիվ սահ­մա­նե­լը նույն տրա­մա­բա­նու­թյան շրջա­նակ­նե­րում է, ինչ նվա­զա­գույն թիվ սահ­մա­նե­լը/: 20000-ը, ան­շուշտ, զուտ պայ­մա­նա­կան թիվ է, սա­կայն այդ կամ դրան մո­տիկ մեկ այլ թվից յու­րա­քան­չյուր գե­րա­զան­ցում կնշա­նա­կեր քա­ղա­քա­կան դաշ­տի ու­զուր­պա­ցում, մի բան, որ քա­ղա­քա­կան այդ ու­ժի ան­հա­գուրդ ագա­հու­թյան պատ­ճա­ռով շա­րու­նակ­վում է:

 

Պռո­շյա­նում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին ընտ­րու­թյու­նը ցույց տվեց` ՀՀԿ-ն տա­կա­վին չի հա­գե­ցել և դեռ շատ «հա­ցի խնդիր» ու­նի լու­ծե­լու:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ

 

Լուսանկարում պատկերված «Ձեռք» քանդակը` Միքայել Մկրտչյանի