|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ուրուգվայի` մինչեւ 20 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը Թուրքիայում մասնակցում է Աշխարհի առաջնության խաղերին: Այս կապակցությամբ Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը ստեղծել է «Որտեղ է խաղում Երկնագույնը» (www.dondejuegalaceleste.com) կայքէջը, որում Ուրուգվայի հասարակության եւ իշխանությունների ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռելու է Թուրքիայում մարդկանց իրավունքների խախտումներին, Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության շարունակմանը:
Հայ Դատի հանձնախմբի համացանցային այս արշավը մեկնարկել է Ուրուգվայի հավաքականի առաջին խաղի օրը՝ հունիսի 24-ին, եւ արդեն երկրի մամուլը, հեռուստատեսությունն ու ռադիոն անդրադարձել են դրան եւ հարցազրույցներ ունեցել Հայ Դատի հանձնախմբի պատասխանատուների հետ: