|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա ալ Թանին մտադիր է գահն ու իշխանությունը հանձնել 33-ամյա որդուն` ժառանգորդ արքայազն շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիին. տեղեկացնում է Al Jazeera-ն: Չի բացառվում, որ արքայական իշխանության փոխանցումը կատարվի այսօր` էմիրի` ընտանիքի անդամների եւ քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ:
Էմիրի հետ միաժամանակ հանգստի կանցնի ներկայիս վարչապետ եւ արտգործնախարար շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ Թանին:
Իշխանության «քաղաքակիրթ» փոխանցումը բնորոշ չէ Պարսից ծոցի միապետություններին եւ, ընդհանրապես, արաբական երկրներին: Որպես կանոն` արաբ թագավորներն ու էմիրները գահին են բազմում կա'մ նախորդի մահից հետո, կա'մ պալատական հետղաշրջման հետեւանքով: