կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 07:31
Հասարակություն

Էդ ինչքա՜ն եք կերել. ՛՛Ժողովուրդ՛՛

Էդ ինչքա՜ն եք կերել. ՛՛Ժողովուրդ՛՛

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հունիսի սկզբներին կազմակերպած ճաշկերույթը ՀՀ պետական բյուջեի վրա նստել է մոտ 1 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ Կոտայքի մարզի «Հին Ջրվեժ» ռեստորանում օրերս տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ, որից հետո կառավարությունը ռեստորանին վճարել է 920 հազար դրամ: Թե ում համար է կազմակերպվել ճաշկերույթը, պարզել չի հաջողվել:

 

Սակայն ՀՀ կառավարության կայքում որևէ տեղեկություն չկա այդ օրերին որևէ օտարերկրյա պատվիրակության կամ այլ հյուրերի ընդունելու մասին: Հետաքրքիր է՝ վարչապետն ընկերների հետ միասի՞ն է ճաշել:

 

Ըստ «Ժողովուրդ»-ի տվյալների՝ 800 հազար դրամ էլ ծախսվել է կառավարությունում սննդի սպասարկման նպատակով. այդ սնունդը նախատեսված է եղել կառավարություն ժամանած հյուրերի համար: Ինչպես ասում են՝ «քեֆ անողին քեֆ չի պակսիլ»: