կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-15 09:44
Քաղաքական

ՀՀԿ-ից հեռացրել են ազատամարտիկների հարցը բարձրացնելու համար

ՀՀԿ-ից հեռացրել են ազատամարտիկների հարցը բարձրացնելու համար

«Ժողովուրդ» օրաթերթը խիստ ուշագրավ փաստ է բացահայտել. դեռևս 2002թ. «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանն ու այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո), երբ ԱԺ-ում բարձրացրել են ազատամարտիկներին կարգավիճակ տալու հարցը, նրանց ՀՀԿ-ից հեռացրել են:

 

«Մենք պահանջում էինք բյուջեում նախատեսել, որպեսզի մի քանի միլիոն դրամ հատկացվի զոհվածների ընտանիքներին, ազատամարտիկների սոցիալ-տնտեսական բարելավմանը, բնակարանների ձեռքբերման համար: Քննարկում գնաց երկու շաբաթ, բյուջեի մեջ չմտցրին: Հետո մենք բյուջեին դեմ քվեարկեցինք, որից հետո մեզ կուսակցությունից հեռացրին»,- «Ժողովուրդ»-ին ասել է Սասուն Միքայելյանը:

 

Եվ ահա դրանից 11 տարի անց նույն իշխող ՀՀԿ-ի կառավարությունն իր գործադիրի նիստում հավանության է արժանացրել նախագիծը, որը վերաբերում է ազատամարտիկներին կարգավիճակ տալուն:

 

Հոդվածի շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում