կարևոր
6811 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-10 19:56
Աշխարհ

Հյուսիսային Կորեայում կանանց կոչ են արել ավելի շատ երեխաներ ունենալ՝ երկրի ռազմական հզորությունը բարձրացնելու համար

Հյուսիսային Կորեայում կանանց կոչ են արել ավելի շատ երեխաներ ունենալ՝ երկրի ռազմական հզորությունը բարձրացնելու համար

Հյուսիսկորեացի պաշտոնյաները՝ շնորհավորելով երկրի բնակչուհիներին մարտի 8-ի կապակցությամբ, կանանց կոչ են արել մեծացնել ծնելիությունը՝ որպես «մեծագույն հայրենասիրության» ակտ, որպեսզի օգնեն երկրին ավելացնել զինվորականների թիվը, հաղորդում է UCA News-ը։ 

«Անցած շաբաթ Ազգային բանակին ակտիվ աջակցության մասին դասախոսություն է անցկացվել, որում ասվում է, որ շատ երեխաներ ունենալը եւ նրանց ազգային բանակ ուղարկելը մեծագույն հայրենասիրություն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

Նշվում է, որ դասախոսությունն անցկացվել է կանանց միջազգային օրվա տոնակատարության շրջանակներում: 

Հյուսիսային Կորեայի մեկ այլ նահանգի՝ Ռյանգանգի աղբյուրը նշել է, որ դասախոսները որպես օրինակ են ներկայացրել որոշ հայրենասերների, որոնք իրենց 7 կամ 8 երեխաներին բանակ են ուղարկել։ 

Բացի այդ, ԿԺԴՀ-ի բնակչուհիներին հիշեցրել են Նամգան գյուղի կանանց սխրանքի մասին, որոնք Կորեական պատերազմի ժամանակ հյուսիսկորեացի զինվորների կողմից սնունդ եւ զինամթերք էին մատակարարում: