| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անբարեխիղճ մրցակցության համար երեկ տուգանվել է «Ռոբերտո» հագուստի և կոշիկների խանութների ցանցը, ընդ որում պատժվել է առավելագույն' իր նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Նման որոշում է կայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
 «Նման բան շուկայում շատ է պատահում, դրա համար հանձնաժողովը որոշել է խիստ մոտեցում ցուցաբերել, որպեսզի մյուսների համար դաս լինի»,- թերթին ասել է հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանը: 
 
 Անբարեխիղճ մրցակցությունը դրսևորվել է խանութի կողմից հայտարարված զեղչերով: Բանն այն է, որ «Ռոբերտո» խանութը հայտարարել է 50 տոկոսի զեղչ, սակայն այն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանել, և ոչ բոլոր ապրանքատեսակներն են զեղչված եղել: Իսկ թե ինչքան տուգանքի է ենթարկվել խանութը, խոսնակը չի մանրամասնել: