|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանը: Մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել էր Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հայրը, և այդ պաշտոնն առայսօր թափուր է մնացել:
Փաստորեն, Արագածոտնի մարզպետը մնաց առանց տեղակալների, ու եթե մեկ տարի թափուր է մեկ տեղակալի տեղը, ապա մարզի կառավարման համակարգում ոչինչ չի փոխվի, եթե թափուր մնա նաև մյուս տեղակալի աթոռը: Գուցե էլի բան չփոխվի, եթե թափուր մնա անգամ մարզպետի աթոռը: Կամ էլ անգամ եթե ինչ-որ բան փոխվի, ապա կփոխվի դեպի լավը, ժողովրդի օգտին»: