Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողության ժամանակ, երբ Yerkir.am-ի թղթակիցը գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց, թե ինքն է՞լ է կարծում, որ Տարոն Մարգարյանը Երեւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, պատգամավորը վրա բերեց. «Չեք տենո՞ւմ քաղաքը ինչ սիրուն ա»: Տարոն Մարգարյանի ամենամեծ գործը, ըստ Սարոյանի, հենց դա է, որ նա «սիրունացրել ա քաղաքը»:
«Ամեն օր մեր Երեւանն անկրկնելի է դառնում»,- հայտարարեց նա: Երբ պատգամավորը տեղեկացավ, որ այլ կարծիքի ենք, վրդովված հայտարարեց. «Ուրեմն` աչքերդ փակած ես ման գալիս, աչքերդ որ բացես, կտենաս, որ քաղաքը շատ սիրուն ա: Տարոնի աշխատանքը երեւաց իրա սիրունությամբ` կանաչապատումն ա, ծաղիկներն ա, քաղաքի ասֆալտապատումն ա»:
Գեներալ-պատգամավորը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ քաղաքում շատ լուրջ խնդիր կա` տրանսպորտի անմխիթար վիճակը: «Ի՞նչ վատ ա տրանսպորտը: Թազա ավտոբուսները բերել են, չե՞ս տեսել, նստի ման արի, կտենաս, տաքսով ման մի արի»,-հայտարարեց Սարոյանը: