Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը շատ կարճ է տևել. քեֆերի և ֆուտբոլի օրերը ՀՀԿ-ի համար սրբազան են, դրանք որևէ այլ «միջադեպով» չպետք է խաթարվեն, ուստի ԳՄ-ն անցկացվել է «արագի մեջ», որ գնան-դիտեն Հայաստանի պարտությունը:
Նիստում քննարկվել են Գորիսի դեպքերը, սակայն Սերժ Սարգսյանը շատ չի ծավալվել, գնահատականներ չի տվել, ասել է` մարզպետը հրաժարական է տվել, գործ է հարուցված, պետք է հետևենք-տեսնենք, թե նախաքննական մարմինն ինչ է ասում, արդեն իսկ նշանակվել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, մեկ ամսվա ընթացքում կորոշենք, թե ում ենք նշանակում: Որևէ անուն չի տվել, սակայն հարկ է համարել արձանագրել, որ մամուլում շրջանառվող Վարդան Ավետիսյանն իր բարեկամը չէ` «սուտ է, թերթերը սխալ են գրում»:
Շարմազանովը հասկացել է, որ դրա հերքումն իր սուրբ պարտականությունն է, լրագրողներին նույնքան «արագի մեջ» ասել է, որ վերջինս Սերժ Սարգսյանի զարմիկը չէ, որովհետև Սերժ Սարգսյանը մորաքույր չունի: Իսկ Վ. Ավետիսյանը ոչ թե Ս. Սարգսյանի հարազատ մորաքրոջ տղան է, այլ հեռու բարեկամը: Ընդ որում, վերջինիս իրենից տարանջատելու փաստը ՀՀԿ ծերակույտին հիմք է տվել կարծելու, որ հենց նա էլ, ըստ ամենայնի, դառնալու է մարզպետ:
«Չնայած, անքննելի են Ազատիչի գործերը»,- մտածել են նրանք ու չեն համարձակվել հարցնել` իսկ «ճի՞շտ է, որ Լիսկան դառնում է պատգամավոր»:
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, հենց այս տարբերակն է աշխատելու խաղից դուրս մնացած Լիսկային ռեաբիլիտացնելու համար: