|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսպանացի Ռաֆայել Նադալը ութերորդ անգամ նվաճեց Ֆրանսիայի Բաց առաջնության հաղթողի տիտղոսը:
Կիսաեզրափակիչում դժվարին հաղթանակ տանելով աշխարհի ուժեղագույն թենիսիստ` սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ` (4:6, 6:3, 1:6, 7:6,79) Նադալը եզրափակիչում հանդիպել էր իր հայրենակից Դավիդ Ֆերերի հետ:
2 ժամ 16 րոպե պահանջվեց «գրունտի արքայից» իր հայրենակցին 6:3, 6:2, 6:3 հաշվով հաղթելու համար:
Այսպիսով` Ռաֆայել Նադալը դառնում է պատմության մեջ առաջին թենիսիստը, ում հաջողվել է ութ անգամ հաղթել «Մեծ Սաղավարտի» այս մրցաշարում: Իսպանացին «Ռոլան Գարոսում» սահմանել է հնարավոր բոլոր ռեկորդները: