կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-04 15:00
Առանց Կատեգորիա

Լիսկայավարի պատասխան

Լիսկայավարի պատասխան

Հարություն Հարությունյանը Facebook-ի իր էջում գրում է.

 

«Ժամանակին` 1996 թ., Լիսկան (Սուրեն Խաչատրյանը) խնդրում է Վազգեն Սարգսյանին, որ իրեն Սյունիքի մարզպետ կարգի: Վազգենը, քահ-քահ ծիծաղելով, ասում է.

- Այ տղա, երբ որ ես Աստված կլինեմ, դու էլ` Սյունիքի մարզպետ:

Լիսկան պատասխանում է.

- Դու արդեն Աստված ես...

Այս պատմությունը, երբ ինձ պատմեց իմ ընկեր Սպարտակ Ղարաբաղցյանը, հիշեցինք համահունչ մի պատմություն ևս, որը հատուկ է բոլոր լիսկաներին: 

 

Ուրեմն` արծիվները միշտ վայրէջք են կատարում ամենաբարձր քարափներին ու,  սովորույթի համաձայն, տեղը չեն փոխում: Հերթական վայրէջքի ժամանակ արծիվը նկատում է, որ իր տեղը զբաղեցրել է արևկող արած մի օձ:
Իջնում է ու զարմացած հարցնում.

-Էս ո՞նց հասար էստեղ:

-Սողա~լով, սո~ղա~լով,- քմծիծաղով պատասխանում է օձը»: