Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լրագրող Լիլիթ Գասպարյանը Պոլսից (Ստամբուլ) հայտնում է.
«Մտա քաղաք ու ապշեցի. ամեն ինչ իրականում շատ ավելի վատ է քան կարելի է պատկերացնել։ Քանդուքարափ փողոցներ, մայթեր. ամենուրեք՝ բարիկատներ, կոտրված խանութի ապակիներ, վառված ավտոբուսներ եւ դրսում քնող երիտասարդներ։ Լրիվ պատերազմի դաշտ է դարձել... Պարզվում է Անկարայում հիմա իրավիճակն ավելի վատ է։ Էստեղ՝ Պոլսում հանգիստ է ավելի, բայց ամեն վայրկյան կարող է նոր բան սկսվել. Լարված է մթնոլորտը։ Ուրախ եմ, որ էստեղ եմ, իմ աչքեվ տեսա ու զգացի ամեն ինչ։ Անկարայում 500–ից ավել մարդ է ձերբակալվել։ Ջահելներն անդադար քայլում են խումբ-խումբ ու գոռում՝ «հրաժարական կառավարություն»։ Ամեն քայլին՝ պատին գրած է հայհոյանք՝ Էրտողանի հասցեին։ Ավագ դպրոցների աշակերտներն էլ միացան ցույցին։ Խոսք է գնում այն մասին, որ CNN-ը պիտի արտոնագիրը հետ վերցնի CNN-Turk-ից։ Այսպիսի վերջին լուրեր Պոլսից...»:
Լուսանկարներն` այստեղ: