Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հայկական ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. «Ինչ-ինչ, բայց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա ղեկավարած կառույցին չես մեղադրի ստեղծագործ ու պրպտուն մտքի բացակայության մեջ: Թերեւս չի անցնում կառավարական մի նիստ, որտեղ հավանության չարժանանա ՊԵԿ-ի ներկայացրած մի նոր օրենք, կամ գործող օրենքների մեջ նոր վափոխություններ: Հիմա էլ ՊեԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նոր օրենքի նախագիծ, որը ընդունվելու դեպքում պարզապես կօրինականացվեն ՊԵԿ-ին տրվող կաշառքները:
Օրենքը կոչվում է՝ «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին»: Սա ուղղակի ցնցող մի նախագիծ է որին, մեր տեղեկություններով, դեմ են նույնիսկ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունները:
Եվ ուրեմն, ինչի մասին է խոսքը: Այս նախագծով, տնտեսվարող ներին առաջարկվում Է ՊԵԿ-ին վճարել 10 միլիոնից մինչեւ 500 միլիոն դրամ, որի դիմաց ՊԵԿ-ի աշխատակիցները կգան ու ստուգումներ կանցկացնեն այդ տնտեսվարողի մոտ: Եթե տնտեսվարողը գնա այդ քայլին, լիքը առավելություններ կստանա, մասնավորապես կազատվի ստուգման ժամանակ հայտնաբերված սխալների համար տուգանքներ վճարելու պարտավորությունից: Իսկ ինչ կլինի այն տնտեսվարողների հետ. որոնք չօգտվեն այդ «ընձեռված հնարավորությունից»: Որեւէ մեկը Հայաստանում կասկածո՞ւմ է, որ այդ դեպքում ՊԵԿ-ը մի այնպիսի ստուգում կանցկացնի այդ տնտեսվարողի մոտ. որ հաջորդ անգամ վերջինս չոքեչոք կգնա ՊԵԿ ու կխնդրի իրեն շաբաթը մեկ «այլընտրանքային ստուգման» ենթարկել:
Երեկ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչները այդպես էլ չկարողացան բերել շատ թե քիչ նորմալ մի երկրի օրինակ, որտեղ հարկային մարմինները այդպես՝ 10-500 միլիոն դրամով սիրահոժար համաձայնում են ստուգումներ անցկացնել տնտեսվարողների մոտ: Միջազգային պրակտիկայում դա ընդունված չէ եւ նման սխեմա կարող է անցնել միայն մեր ՊԵԿ-ի ղեկավարների պրպտուն մտքով»: