կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 14:00
Հասարակություն

Անօրինականություն` Տարոն Մարգարյանի անգրագիտությունը ծածկելու համար

Անօրինականություն` Տարոն Մարգարյանի անգրագիտությունը ծածկելու համար

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` դեկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիտական թեզ է պաշտպանում տնտեսագիտությունից:

 

Տնտեսագիտական համալսարանից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ այնտեղ հավաքվել են մի խումբ երիտասարդներ, որոնք, ենթադրաբար, ՀՀԿ երիտթևից են, և լրագրողներ, որոնց, սակայն, ներս չեն թողնում:

 

Հիշեցնենք, որ համալսարանից մեզ վստահեցրել էին, որ մուտքն ազատ է լինելու ինչպես լրագրողների, այնպես էլ բոլորի համար: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ռեկտորի հրամանով ոչ ոքի ներս չեն թողնում Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը:Պատճառը պարզ է` փորձում են քողարկել քաղաքապետի անգրագիտությունը:

 

Այս պահին համալսարանի մոտ շատ լարված իրավիճակ է: Տպավորություն է, թե Ավարայրի ճակատամարտն է: Մանրամասները` քիչ անց:

 

Լրացված

 

Տնտեսագիտական համալսարանում խայտառակությունը շարունակվում է և անցել է ողջամտության բոլոր սահմանները: Ուսանողները, հասկանալի է, թե ում հրամանով, պատ են կազմել և չեն թողնում լրագրողներին առաջ շարժվել, շարունակում են հայհոյել նրանց: Բուհի ռեկտորը քիչ առաջ ասաց, որ լրագրողները կարող են ներս մտնել  առանց տեսանկարահանող և ձայնագրող սարքերի: Նա որևէ կերպ չկարողացավ հիմնավորել այդ որոշումը: Նշենք, որ լրագրողները մտադիր են դիմել ՄԻՊ-ին, քանի որ ակնհայտորեն խախտվում են իրենց իրավունքները: