Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՄ Brexit-ի հարցերով գլխավոր բանակցող Միշել Բարնիեի հետ հանդիպման ժամանակ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի ինքնիշխանության և հատուկ տնտեսական գոտու վերաբերյալ որդեգրած դիրքորոշման համար և կոչ արել ԵՄ-ին` թույլ չտալ, որ Թուրքիան կատարի ապօրինի քայլեր:
Պավլոպուլոսը նշել է, որ Բարնիեն, պաշտպանելով Կիպրոսին այդ հարցում, պաշտպանում է միջազգային իրավունքն ու, հատկապես, ծովային իրավունքը, ապա` հավելել, որ ցանկանում է, որպեսզի Թուրքիան հարգանք ցուցաբերի միջազգային իրավունքի նկատմամբ, որովհետև դա կապված է Անկարայի` ԵՄ անդամակցության հեռանկարների հետ:
«Շատ կարևոր է, որ դուք գիտակցում եք Կիպրոսի հարցում միջազգային իրավունքին հարգանք ցուցաբերելու կարևորությունը, քանզի, եթե դուք թույլ տաք, որ Թուրքիան անօրեն գործողություններ իրականացնի, ծայրաստիճան վտանգավոր, բացասական օրինակ կստեղծենք: Բոլորն էլ գիտեն, որ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտին ԵՄ հատուկ տնտեսական գոտին է, և դա նշանակում է, որ պաշտպանելով Կիպրոսին, պաշտպանում ենք ԵՄ օրենքները»,- Հունաստանի նախագահի խոսքերն է մեջբերում Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Բարնիեն էլ, իր հերթին, հայտարարել է, որ Կիպրոսի իշխանությունների հետ միակարծիք են Թուրքիայի` Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում իրականացրած անօրինակությունների թեմայի հարցում:
Նշենք, որ մայիսի 4-ին Թուրքիան նավթի և գազի որոնողական աշխատանքների համար սկսել էր հորատման աշխատանքներ իրականացնել կիպրոսապատկան ջրերում, ինչին արձագանքեցին մի շարք պետություններ, այդ թվում` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ԵՄ անդամ երկրներ և այլն: