Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օֆշորային գոտում վարչապետ Տիգրան Սարգսյանի ունեցվածքի մասին «Հետք»-ի սկանդալային հրապարակումներից հետո վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի միջոցով հերքվել էր տեղեկատվությունը: Խոսնակն ասել էր, թե Տ. Սարգսյանը չունի նման ունեցվածք: «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքն առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Կիպրոսի բանկի պաշտոնական էջի համաձայն` «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության 3 սեփականատերերից մեկն էլ Տ. Սարգսյանն է` գրանցված Երևանի Չարենցի 70 հասցեում: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ կիպրոսյան բանկի կայքում վարչապետի գրանցման հասցեն ամենևին էլ սխալ գրված չէ: Երևանի Չարենցի 70 շենքը վարչապետի հայրական տան հասցեն է:
Ավելին` ՀՀ ընտրողների ռեգիստրում Տիգրան Սուրենի Սարգսյանը` ծնված 1960թ. հունվարի 29-ին, հաշվառված է հենց Չարենցի 70, 114 բնակարան հասցեում: Իսկ Հայաստանում այս տվյալներով ընդամենը մեկ մարդ կա, և այդ մեկ մարդը վարչապետն է:
«Փաստորեն, վարչապետի խոսնակը փորձում է հերքել Տ. Սարգսյանի մասին տեղեկությունները` բացահայտ սուտ փաստարկներ բերելով: Կամ էլ միգուցե Տ. Սարգսյանի մոտ անձի երկվություն է, և Չարենցի 70 հասցեում գրանցված 1960թ. հունվարի 29-ին ծնված Տիգրան Սարգսյանը հարկ եղած դեպքում ամենևին էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չէ»,- գրում է թերթը: