Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարդան Ղուկասյանը թեև 8 ամիս է՝ Գյումրու քաղաքապետ չէ, սակայն շարունակում է տեր կանգնել քաղաքի եկամտաբեր որոշ ոլորտների: Օրինակ՝ նախկին քաղաքագլուխը Գյումրու ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում և 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիները:
Այս մասին գրում է «Առավոտ»-ը եւ հավելում, որ այդ հողատարածքները պարոն Ղուկասյանը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել կամ, որ ավելի ճիշտ է, ձևակերպել է մեկ անձի՝ Տարոն Գասպարյանի անուն-ազգանվամբ: Ընդամենը մի տառ P (parking) գրելով ու մեկ ժամի դիմաց մեքենայատերերից 100 դրամով գանձումով՝ նախորդ քաղաքապետի տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 200.000 դոլար:
Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը՝ համոզված լինելով, որ նախորդները զբաղված են ինքնիրավչությամբ, յուրացնում են տեղական տուրքը, այն հավաքում ու դնում են իրենց գրպանը, դիմել է իրավապահ մարմիններին: Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն էլ թեև մեծ դժվարությամբ, այդուհանդերձ, հանձնարարել է հարուցել քրեական գործ:
Հոդվածի շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում: